Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային փաթեթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ առավել ուշ համապատասխան հայտարարություն կտարածվի:
Փաթեթը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: 2014թ-ից ի վեր Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներից այս փաթեթն ամենամասշտաբայինն է: Այն նախատեսում է ոլորտային պատժամիջոցներ ռուսական տնտեսության առանձին ճյուղերի, այդ թվում՝ Եվրոպայում ռուսական էներգետիկ ծրագրերի նկատմամբ:
Կրեմլը փաթեթը գնահատել է որպես «խիստ բացասական»: Ավելի ուշ Մոսկվան նախաձեռնել է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի կրճատումը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



