Հետախուզվողը հայտնաբերվել է Օղակաձև զբոսայգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համակարգելով այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի կողմից հետախուզվող, 1987 թվականին ծնված Ահարոն Անտոնյանին, որը հուլիսի 27-ին փախուստի էր դիմել Մարտունու բաժնի ՁՊՎ-ից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ահարոն Անտոնյանը ներկայացվել է հետախուզումը նախաձեռողին: Քննությունը շարունակվում է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



