Դավիթաշենի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 2-ին՝ ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Դեպքի վայրում է գտնվում օրվա պատասխանատու ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



