Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կան միլիո­նավոր «հիմնավոր» պատճառներ, թե ինչու են մարդիկ «անջատված կուլ տալիս» օրական հարյու­րավոր վերնագրեր և «առաջին տողեր». «Առավոտ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է.

«Պատահական չէ, որ ցանկացած կրոնի հետև­որդներ աղոթում են ուտելուց առաջ և, մասնավորապես, շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ իր բարիքների համար: Մենք, օրինակ, ստում ենք՝ «ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս, որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգևս իւր»: Ուշադրություն դարձրեք՝ խաղաղու­թյամբ:

Բայց արդյո՞ք կենտրոնացում չի պահանջում ցան­կացած գործ՝ ճաշ պատրաստելը, աման լվանալը, ընկերների հետ շփվելը, ցախ կոտրելը, ծառ ջրելը, ֆիլմ նայելը, քայլելը, շնչելը: Էլ չասած մասնագի­տական պարտականությունների մասին: Կարծում եմ՝ այս և բազմաթիվ այլ դեպքերում միայն կենտրոնա­նալով կարող ես կյանքից բավականություն ստանալ:

Ի՞նչն է մեզ խանգարում կենտրոնանալ տվյալ գոր­ծի վրա: Իհարկե, տարբեր «արտաքին» և «ներքին» հանգամանքներ: Բայց այսօր՝ հատկապես համացանցը: Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը: Շատերը չեն կարողանում ապրել 5 կամ 10 րոպե «կապից դուրս»՝ երևի մտա­ծելով, թե ինչ-որ կարևոր բան են բաց թողնում: Հաճախ այդ «կարևոր բանը» որևէ աղջկա՝ սրճարա­նում արված նկարն է, որով նա տեղեկացնում է աշ­խարհին, թե ինչ պիցցա է այս պահին ուտում, կամ, ինչպես հաճախ իմ դեպքում է լինում, տեղեկանալ, թե ով և ինչպես է այս անգամ ինձ խայթել ֆեյսբուքում կամ aгavot.am կայքում: Իհարկե, հիմարու­թյուն է իմ կողմից նման մեկնաբանություններ կար­դալը, և ապուշության գագաթնակետն է դրանց պատասխանելը: Բայց խոստովանեմ՝ պատահում է, որ երկուսն էլ անում եմ:

Սրճարանի պիցցայի նկարը տեսնելը և խայթոցնե­րին ծանոթանալը հավասարաչափ «հիմնավոր» պատճառներ են օրական 30-40 անգամ համացանց մտնելու համար՝ տանը, աշխատանքի տեղը, տրանսպորտում, սրճարանում, ընկերների հետ շփվելիս և նույնիսկ զուգարանում: Իհարկե, կան միլիո­նավոր այլ «հիմնավոր» պատճառներ՝ թե ինչու են մարդիկ «անջատված կուլ տալիս» օրական հարյու­րավոր վերնագրեր և «առաջին տողեր», հաճախ դրանց մասին հապճեպ դատողություններ անում:

Ի՞նչ անել: Միանգամից հրաժարվել այդ «թմրան­յութից» ՝ դժվար է: Բայց կան նաև փորձված միջոց­ներ: Նախ՝ ֆիքսել, թե օրական քանի ժամ ես դու անցկացնում ֆեյսբուքում՝ ճիշտ ծխած գլանակները հաշվառելու նման: Երկրորդ՝ ամեն օր որոշակի ժա­մի վերցնել որևէ գիրք կամ թերթ ու գոնե 5 րոպե դանդաղ, իմաստի մեջ խորանալով կարդալ այդ տեքստը: Ուշադրության այդ «մարզանքն» այսօր գրեթե հերոսության է հավասար»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ