Առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետեւանքով մահացել է «Աքիլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջական վիճակի կտրուկ վատթարացման հետեւանքով օգոստոսի 2-ին 78 տարեկան հասակում մահացել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: «Աքիլես» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքում գումար էր հավաքվում Էդուարդ Հովհաննիսյանի՝ արտերկրում բուժման նպատակով:
Էդուարդ Հովհաննիսյանը ծնվել է 1939թ.։ 1962թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ինժեներ- մեխանիկի դիպլոմով։ Նա «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն էր 2000 թվականից:
Past.am-ի աշխատակազմը ցավակցում է հանգուցյալի հարազատներին և մտերիմներին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



