Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան աշխատանքը կսկսի օգոստոսի 4-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) առաջին նիստը կգումարի օգոստոսի 4-ին: Օգոստոսի 2-ին Venezuela de Television հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել Է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Միապալատ սահմանադիր մարմինը կարող Է բարենորոգել պետական կառավարման համակարգը եւ փոխել երկրի հիմնական օրենքը: Վենեսուելական ընդդիմությունը, որը վերահսկում Է խորհրդարանը, հրաժարվել Է մասնակցել Սահմանադրական ասամբլեայի ընտրություններին եւ ճանաչել քվեարկության արդյունքները: Հայտնի Է, որ ՍԱ-ի անդամները կզբաղվեն կադրերի զտմամբ երկրի Գլխավոր դատախազությունում, որի ղեկավարը՝ Լուիսա Օրտեգա Դիասը, բազմիցս հանդես Է եկել դրա գումարման դեմ: Բացի դրանից, ինչպես նշում Է Վենեսուելայի նորությունների գործակալությունը, Մադուրոն առաջարկել Է ՍԱ-ում ստեղծել հանձնաժողով, որն զբաղվի «ազգային ինքնիշխանության պաշտպանությամբ եւ Վենեսուելայի մասին ճշմարտության տարածմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



