Ալեքսիս Օհանյանը բացահայտել է իր և Սերենա Ուիլիամսի ապագա երեխայի սեռը
ԼԱՅՖԱլեքսիս Օհանյանը բացահայտել է, թե ինչ երեխա են ինքն ու Սերենա Ուիլյամսը սպասում։ Երեխան Reddit պորտալի հիմնադրի ու թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի առաջնեկն է։
Ավելի վաղ զույգը լրագրողներին ասել էր, որ չեն ցանկանում իմանալ երեխայի սեռը, սակայն Ջիմմի Քիմմելի թոք-շոուի ժամանակ Օհանյանը բացեց գաղտնիքը։
«Պատրաստվում ենք անակնկալի։ Ասեմ այսպես, մենք կասկածում ենք։ Սերենան հաղթեց Ավստրալիայի առաջնությունը հղիության ժամանակ, այդ իսկ պատճառով նրան թվում է, որ երեխան աղջիկ է լինելու»,-ասել է Ալեքսիսը։
Օհանյանն ասել է, որ մանկուց շրջապատված է եղել ուժեղ կանանցով ու հիացել նրանցով։
Ալեքսիսը նաև նշել է, որ թենիսի երկրպագու չի եղել մինչև Սերենայի հետ հանդիպումը։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



