Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց՝ եզդիների նկատմամբ կատարվածը, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ենթադրվում էր, որ 21 դարում աշխարհն ավելի ժողովրդավար ու մարդասեր պետք է լիներ, սակայն ականատեսը եղանք, թե ինչպես սկսվեցին տարատեսակ ոճիրները ժողովուրդների նկատմամբ: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին նման տեսակետ հատնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողվի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը:
 
«2014 թ-ի օգոստոսի 3-ի ոճրագործությունը ցեղասպանություն էր: Դեռ երեք տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որ արդեն նախաձռնել էր այդ ոճիրը, բոլոր քրիստոնյաներին առաջարակել էր լքել Իրաքի տարածքը: Բայց եզդիներին ոչ քրիստոնյա, հեթանոս ազգ անվանելով ու ասելով, թե նրանք անհավատ են, ԻՊ-ն իր առջեւ նպատակ էր դրել ոչնչացնել եզդիներին: Այս գործողությունների հետեւանքով շուրջ 200 հարյուր հազար եզդիներ աքսորվեցին, գերվեցին: Այսօր շուրջ 4000 կանայք գտնվում են ստրկության մեջ, որ, հակառակ իրենց կամքին, բավարարում են զինյալ տղամարդկանց ֆիզիկական ու սեռական կարիքները, ցանկություները»,- ասաց բանախոսը:
 
Ռ. Մախմուդյանն իր խոսքում ընդգծեց` զոհերի թվի մասին հստակ թվերով խոսելը հնարավոր չէ, քանի որ եզդիներ կան, որ այս պահին գուցե սարերում են բնակվում, բայց նրանք ներառված են անհայտ զոհերի թվակազմում. «Կարող եմ հստակ խոսել փախստականների թվի մասին, որը շուրջ 300 հարյուր հազարի է հասնում»:
 
Մախմուդյանը վստահեցրեց` եզդիների նկատմամբ իրականացված ոճրագործությունն արդյունք էր դեռ 100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության չդատապարտմանը:
 
Խոսելով նաեւ միջազգային հանրության կողմից եզդիների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը դատապարտելու մասին` ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահը նշեց.
«ՄԱԿ-ը գուցե ոչ այդքան անուղղակիորեն, բայց եզդիների նկատմամբ կատարվածը դիտարկել է որպես ցեղասպանություն: ԱՄՆ նախկին նախագահը եզդիների նկատմամբ կատարվածը դատապարտեց` պատրաստակամություն հայտնելով աջակցել փախստական եզդիներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ասաց, որ եզդիների նկատմամբ կատարվածը, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն: Ես ինչու եմ խոսում միայն գերտերությունների կողմից եզդիների ցեղասպանության ճանաչման մասին, քանի որ այս երեւույթի դատապարտումը մեծ թափ կարող է ստանալ, երբ դրա մասին առավել շատ խոսեն գերտերությունները: Եվ անկախ այն հանգամանքից, թե գերտերությունները դա կճանաչեն, թե ոչ, ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներն արդեն իսկ տալիս են այս հարցի պատասխանը` ցեղասպանություն էր»,- ասաց Ռուստամ Մախմուդյանը:
 
Պատգամավորը վստահեցրեց, որ եզդիների նկատմամաբ կատարված ոճրագործությունը համարժեք արձագանք կունենա նաեւ ՀՀ օրեսդիր մարմնի կողմից
«Կարծում եմ՝ աշնանը նախաձեռնությամբ հանդես կգանք, ըստ որի` ՀՀ-ն` որպես ցեղասպանություն վերապրած պետություն, կճանաչի այն` գոնե Ազգային Ժողովի մակարդակով»,- եզրափակեց Ռուստամ Մախմուդյանը:
 
Սոսե Չանդոյան
 
 
 
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան