Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավել է 6-րդ տեղը
ՍՊՈՐՏՖինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականի անդամ 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը, երրորդ տեղի համար գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթելով Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւին, բրոնզե մեդալ նվաճեց:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ էր բերել նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:
Թիմային հաշվարկով Հայաստանի երիտասարդական հավաքականը 32 միավորով գրավեց վեցերորդ տեղը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



