Վլադիմիր Կլիչկոն բռնցքամարտից հեռանալու մասին անսպասելի հայտարարարություն է տարածել
ՍՊՈՐՏՎլադիմիր Կլիչկոն տեսաուղերձով անակնկալ հայտարարություն է արել` ասելով, որ հեռանում է բռնցքամարտից:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարածված հայտարարությունում Կլիչկոն նշել է, որ գիտակցաբար է կայացրել իր որոշումը:
«Որպես սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ես կարողացա հասնել այն ամենին, ինչի մասին երազել էի, և այժմ ցանկանում եմ սպորտից հետո սկսել իմ երկրորդ կարիերան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես իմ ընտանիքին, իմ թիմին ու իմ երկրպագուներին»,-նշել է Կլիչկոն։
41-ամյա Կլիչկոն իր 21 տարվա կարիերայի ընթացքում 69 մարտերից հաղթանակ է տարել 64-ում: Ապրիլի 29-ին կայացած վերջին մարտում 11-րդ ռաունդում Կլիչկոն պարտություն է կրել աշխարհում բռնցքամարտի ծանր քաշային չեմպիոն Էնթոնի Ջոշուայից: Երկրորդ մենամարտը պետք է կայանար նոյեմբերի 11-ին Լաս-Վեգասում: