Շատինի մանկապարտեզի վերակառուցման նպատակով հատկացվեց ավելի քան 14 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓոփոխություն կատարելով նախկին որոշման մեջ՝ գործադիրը որոշել է ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Վայոց Ձորի մարզպետարանին հատկացնել 14 մլն 475 հազ. դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ որոշման ընդունմամբ կվերակառուցվի Վայոց ձորի մարզի Շատին համայնքի մանկապարտեզի շենքը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացրել է 2017 թ. 9 ամսում 1 մլրդ 190 մլն 693.5 հազ. դրամ` ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



