Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 դպրոցի հանրակացարանի տարածքները նվիրաբերվում են դրանք զբաղեցրած քաղաքացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունն ընդունած նախագծով որոշում կայացրեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հանրակացարանում բնակվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Արմավիրի մարզպետին հանձնարարվել է 6-ամսյա ժամկետում կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



