Փյունիկը պաշտոնական հայտարարություն է արել գլխավոր մարզչի վերաբերյալ
ՍՊՈՐՏՄամուլում շրջանառվող լուրերին ի պատասխան «Փյունիկ» ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ նոր մարզչի հետ ակումբը դեռևս պայմանագիր չի ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գլխավոր մարզչի պաշտոնի հարցում «Փյունիկ»-ը բանակցություններ է վարում ռուս մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոյի հետ, որը մոտ օրերս կժամանի Երևան:
Բանակցություններն ավարտական փոլում են գտնվում և պայմանագիր ստորագրելուն պես «Փյունիկ»-ը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Նշվում է նաև, որ Արմեն Գյուլբուդաղյանցը, ով ի սկզբանե նշանակվել էր «Փյունիկ»-ի սպորտային տնօրեն և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար, երկկողմ համաձայնությամբ ժամանակավորապես ստանձնել էր թիմի ղեկը Եվրոպա լիգայի խաղերին ընդառաջ և առ այսօր շարունակում է պատրաստել փյունիկցիներին մեկնարկող առաջնությանը: