Վախենում են վենդետայից. Շամիրամում 4 հոգու սպանած Թելման Քալաշյանի գյուղում ուժեղացված հսկողություն է. «Իրավունք»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Շամիրամի սգո սրահում 4 անձի մահվան պատճառ դարձած Թելման Քալաշյանի գյուղում ուժեղացված հսկողություն է: Նրանց տունն ու շրջակայքը հսկում են ոստիկանները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մյասնիկյանի համայնքապետ Տիգրան Բաղդասարյանը. «Վախենում են վենդետայից, որ հանկարծ չվնասեն Թելմանի հարազատներին:
Թեպետ ոչ Թելմանի ընտանիքը, ոչ էլ հարազատները գյուղում չեն, նրանք մինչև դեպքը բարձրացել են սարեր անասնապահության համար: Շամիրամ գյուղ գնալիս էլ Թելմանը գյուղից չի գնացել: Թելմանն ապահովված անձնավորություն է, ֆերմեր է: Միշտ էլ այդ գործով է զբաղվել: Ամուսնացած է, ունի երեք աղջիկ, մեկ տղա, բոլորն էլ, կարծեմ, ամուսնացած են: Հավասարակշռված մարդ էր երևում, ավելին ասել չեմ կարող»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



