Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողը տեղափոխվեց «Վենտսպիլս»
ՍՊՈՐՏԵրեւանի «Փյունիկի» ու Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը կես տարվա պայմանագիր է կնքել լատվիական «Վենտսպիլսի» հետ, հայտնում է transfermarkt-ը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջին շրջանում փորձաշրջան էր անցնում «Վենտսպիլսի» կազմում եւ մասնակցեց նաեւ ստուգողական խաղերի: Լատվիական ակումբում նա ստացել է 9 համարի մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Այվազյանն այս ամռանն էր հեռացել «Շիրակից»: Լատվիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Վենտսպիլսը» 17 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: Առաջնության մասնակցում է 7 թիմ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



