Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է ԱՄՆ-ում օդանավակայանի աշխատակցին հարվածում կայծակը (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈTert.am-ը գրում է.
Տեսահսկման համակարգերից ստացված տեսանյութը ցույց է տալիս սարսափելի պահը, երբ ԱՄՆ-ում օդանավակայանի աշխատակցին հարվածում է կայծակը, ինչից հետո նա ընկնում է գետնին, գրում էThe Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 22-ին, Հարավ-արևմտյան Ֆլորիդայի միջազգային օդանավակայանում:
21-ամյա Օսթին Դանն աշխատելիս է եղել օդանավի աջ թևի տակ, երբ կայծակը հարվածել է օդանավի պոչամասին, այնուհետև այն անցել է օդանավով և հարվածել Դանին:
Դանը տեղափոխվել է հիվանդանոց ամբողջ մարմնի վրա երրորդ կարգի այրվածքներով:
Նա երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, ինչից հետո դուրս է գրվել: Նա պետք է դեռևս նյարդային հյուսվածքների երկարատև բուժում ստանա:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



