Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը 30 տարի անց կրկին կմարտնչեն որպես Ռոկկի եւ Իվան Դրագո
ԼԱՅՖՕ՜, այո, լեգենդը վերակենդանանում է: Սիլվեսթեր Ստալոնեի մեջ գնահատելի է այն, որ չնայած Հոլիվուդի մեգաաստղ է, աստղային հիվանդությամբ չի տառապում եւ հանգիստ կարող է շփվել պապարացիների, ինչպես նաեւ` երկրպագուների:
71-ամյա դերասանին TMZ-ի պապարացիները նկատել են ռեստորանից դուրս գալիս եւ մի քանի հարց տվել «Creed» ֆիլմի մասին: Եվ այո... Ստալոնեն հաստատել է, որ այն շարունակություն է ունենալու, եւ 30 տարի անց Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը նորից մարտնչելու են որպես Ռոկկի եւ Իվան Դրագո:
Սակայն առայժմ ոչինչ հայտնի չէ սցենարի մասին: Հիշեցնենք, որ Իվան Դրագոն «Ռոկկի»-ի չորրորդ մասում սպանեց Ապոլլո Քրիդին եւ, լուրերի համաձայն, նոր ֆիլմում իրադարձությունները ծավալվելու են Ապոլլոյի որդու եւ Դրագոյի որդու մենամարտի շուրջ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



