Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ծխելու դեմ պայքարելը հեշտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կառավարությունը որոշել է ակտիվ պայքարել ծխելու դեմ: Ծխախոտի գների բարձրացման հիմք են հանդիսանում ԵՏՄ նորմատիվները, ըստ որոնց, Հայաստանում ծխախոտի ակցիզային հարկը պետք է տարեցտարի թանկանա: Կառավարությունն էլ իր հերթին այս ամենին ավելացրել է ծխելու դեմ պայքարի ռազմավարություն: 

Ինչու՞ պայքարել հենց ծխելու դեմ: Որովհետև դա հեշտ պայքար է և կան բոնուսներ: Նախ այդ պայքարը քաղաքացիների ծխող հատվածի դեմ է, ոչ թե օրինակ որևէ կոռումպացված հիմնարկի կամ անհատի: Հետո էլ, քաղաքացիների մյուս ՝ այսպես ասած չծխող-առաջադեմ հատվածը կարող է ոգևորվել այս դասակարգային թվացող պայքարից և կառավարության հանդեպ հավելյալ սիմպատիաներ ունենալ: Ինչն, իհարկե, ներդրումները ձախողած վարչապետի ու նրա թիմի համար հույժ կարևոր ՝ դատարկ տեղը ծածկելու համար:

Ծխելն, անշուշտ, լավ բան չէ և դրա դեմ պայքարում են շատ տեղերում: Ծիծաղելի են նաև հակառակ պնդումներն այն մասին, թե եթե աշխատանք լինի մարդիկ չեն ծխի կամ որ մարդիկ դարդից են ծխում: Ծխողը ծխում է ամեն պարագայում: Հարցն այլ տեղ ՝ միթե ծխելու դեմ պայքարի արդյունավետությունն ու կարևորությունն այնքան մեծ է, որ այն դարձել է կառավարության նոու-հաուներից մեկը, կարծես ռազմավարության, մեդիաքարոզչության հիմնական կռվաններից գլխավորը: Այլ խնդիրներ չկա՞ն: 

Խնդիրներ շատ կան: Բայց խոսենք այն խնդիրների մասին, որոնք ուղղակիորեն կապ ունեն ծխելու դեմ պայքարի հետ: Ծխելու դեմ պայքարում են մի երկրում, որի մայրաքաղաքում մեքենաների խցանման ժամանակ ծխե ամպեր են գոյանում, որտեղ շինարարությունը արտադրում է փոշու ահռելի քանակություն, որտեղ կա Նուբարաշենի պես աղբանոց: Այս բոլոր հանգամանքները ավելի քան ծուխը ազդում են թոքերի առողջության վրա: 

Կամ ՝ քանի հանրային տարածք և այգի է կառուցվել, որոնք մաքուր օդով կլցնեին մեր առօրյան: Ըստ էության, բացի Թումոյի ջանքերով կարգի բերված Թումանյանի այգուց, Երևանում չկա որևէ այլ այգի, որտեղ բարեկարգ միջավայր և բավարար քանակությամբ կանաչ տարածություն կլինի: Իշխանությունները նախընտրում են ծաղիկ տնկել ամայի հողատարածքում կամ ուսխորհրդների հետ միասին ծառատունկ անել ՝ բնականաբար պայմանով, որ հետո չեն ջրելու այդ ծառերը: 

Եթե մի բան արվում է, դա պիտի տեղավորվի կոնցեպտի մեջ: Եթե կոնցեպտն այս դեպքում առողջ ապրելակերպն ու մաքուր օդն են, ապա կառավարությունը կրկին ձախողել է և բացի մի խումբ չծխողների համակրանքը շահելուց, ուրիշ ոչնչի չի հասնելու:

Արտակ Ասլանյան

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ