Սահմանամերձ համայնքների 4-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարության որոշման համաձայն` սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունն ընդլայնվում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ աջակցության գործում այս անգամ ավելացել է նաև կրթության բաղադրիչը:
«Կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների 4-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Դե իսկ 1-4-րդ դասարանի աշակերտները դասագրքերն անվճար են ստանում հանրապետության ամբողջ տարածքում»,- ասաց նա:
Կառավարության որոշման համաձայն սոցիալական աջակցություն ստացող Հայաստանում սահմանամերձ համայնքները 38-ն են:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



