Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուսանողները պատմական Հայաստան ուխտագնացության ընթացքում նկատել են վանքերի միտումնավոր խեղաթյուրված որմնանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում ուներ պատմաճանաչողական  լուրջ նպատակ՝ տեսնել մեր պատմական արժեքները, ճանաչել, արժևորել դրանք: Ուխտագնացները նկատել են, որ հայկական շատ վանքերի որմնանկարներ միտումնավոր քերված են: Ուխտագնացությունը տևել է հուլիսի 24-27-ը, մասնակցել են մոտ 70 շրջանավարտ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«Մենք տարիներ շարունակ իրականացնում ենք այս ծրագիրը: Եվ մեր շրջանավարտներն իսկապես մեծ ցանկությամբ խնդրում են իրենց առաջնորդել Արևմտյան Հայաստան: Այն իրականացվում է ոչ միայն հայրենասիրությունից դրդված, այլ նաև ունի պատմաճանաչողական նշանակություն: Ուխտագնացությունը յուրօրինակ բաց դաս է եղել շրջանավարտների համար»,-ասաց Էդիկ Մինասյանն ու հավելեց, որ մի քանի տարի առաջ նախաձեռնությանը միացել են նաև ԵՊՀ-ի բանասիրության և արևելագիտության ֆակուլտետները:

Նրա խոսքով՝ ուխտագնացությունը պատմական հայրենիքի հողից, պատմական հուշարձաններից նոր լիցքեր ստանալու հնարավորություն է: Այս տարի եղել են Կարսի սարահարթում, Բասենի դաշտում, Վանում: Այցելել են Կտուց կղզի, Սուրբ Հովհաննես Կարապետ վանք, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցի, Վանա բերդ:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ, ֆակուլտետի ուսանողական կառույցի ղեկավար Գեղամ Ասատրյանը նշում է, որ ամբողջ տարին թե հեռակա, թե առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողներից ստանում էին դիմումներ՝ Արևմտյան Հայաստան ուխտագնացությանը մասնակցելու նպատակով:

«Տպավորությունները երկակի էին: Մի կողմից աչքերիս առջև էր գալիս 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարը, մյուս կողմից տեսնում էինք մեր հուշարձանների անմխիթար վիճակը, բնական աղետների հետևանքով առաջացած ավերածությունները, խեղաթյուրված պատմական փաստերը: Տարբեր վանքերում ունեինք որմնանկարչության անկրկնելի նմուշներ, որոնք միտումնավոր քերված էին: Խաչքարերի քիչ նմուշներ կային, սակայն առանձին վայրերում եղածներին ևս միտումնավոր վնաս էին հասցրել»,-ասաց շրջանավարտը:

Էդիկ Մինասյանի խոսքով՝ թեև Տիգրան Հոնենց եկեղեցում որմնանկարները սպիտակեցված էին, սակայն, միևնույն է, տեսանելի էին հին և նոր կտակարանների պատկերները:

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան