Նոր և օգտակար կարտոֆիլ
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկացի կենսաբանների նոր մշակումը, որը կարտոֆիլի նոր սորտ է՝ հարուստ նուտրիենտներով, վիտամիններով և օգտակար նյութերով, միաժամանակ քաղցկեղածիններ չի պարունակում, միջուկը մանուշակագույն կամ կարմիր է:

Գիտնականները պնդում են, որ այդպիսի կարտոֆիլը հարուստ է ոչ միայն հակաօքսիդանտներով, այլ նաև վիտամին С-ով, ֆոլաթթվով, միկրոտարրերով, կալիումով, երկաթով, ցինկով և տարբեր ֆենոլային միացություններով: Կենսաբանների խոսքով՝ նոր կարտոֆիլը պարունակում է մոտավորապես նույնան հակաօքսիդանտներ, որքան հապալասը կամ նուռը, որոնք շատ հարուստ են այդ նյութերով:
Գիտնականների պնդմամբ՝ նոր կարտոֆիլը գրեթե չի պարունակում նյութեր, որոնք եփելուց հետո վերածվում են քաղցկեղածինի:

Ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը, նոր կարտոֆիլը պարունակում է նյութեր, որոնք աչքերը պաշտպանում են կատարակտից դիաբետի առաջացման և ինսուլինի նկատմամբ օրգանիզմի ոչ ընկալունակության աճի դեպքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



