Երևան, 31.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարարի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը, որը նախարարը հուլիսի 24-ին ուղարկել էր ԵՄ գործիչներին:

Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում Զիգմար Գաբրիելը պահանջել է խստացնել Թուրքիայի դեմ իրականացվող քայլերը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը բացահայտ հակադրության մեջ է եվրոպական արժեքային համակարգի հետ և անհրաժեշտ է հստակ պատասխան տալ այդ ամենին»,- նամակում նշել է Զիգմար Գաբրիելը:

«Հարաբերությունների բարելավման ուղղությամբ գործադրված ջանքերը Անկարայի ավելի ագրեսիվ և ապակառուցողական դարձած քաղաքականության հետևանքով ապարդյուն են անցել»,- հավելել է նախարարը:

Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի, իրավապաշտպան Պետեր Ստոյդթների կալանավորումը նոր լարվածության պատճառ է դարձել թուրք-գերմանական հարաբերություններում: 

Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:

Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:

Շվեդիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել իր քաղաքացու՝ Ալի Գարավիի կալանավորման առնչությամբ՝ հայտարարելով, որ իրենք զբաղվում են այս խնդրով:

Արաղչի․ ԱՄՆ-ի հետ հաղորդագրություններ են փոխանակվել, բայց բանակցություններ չկան Միքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրել 150 րոպե, երկու տեքստ, մեկ էսսե․ ինչ է սպասվում 9-րդ դասարանցիներին Նիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանԴուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային Ընդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԵրասխում երեխա է մահացել․ հայտնի է պատճառը ԱԱԾ-ն նոր փոխտնօրեն ունի Բուժումը նորմալ գնում է. արդեն սկսել ենք. Գոռ Հակոբյանը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Կոսմետոլոգիայի կենտրոնում անզգայացում ստանալուց հետո կինը մահացել է. ՌԴ Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար․ Զելենսկի Թեհրանում փլատակներից երկու մարդ է փրկվել․ SNN «Միլանի» 19-ամյա նորեկը Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում․ տներ են այրվում Աշխարհակարգը գտնվում է վերակառուցման փուլում․ Լավրով ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանՆեթանյահուն հայտարարել է արաբական երկրների հետ գաղտնի բանակցությունների մասին Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպում-քննարկումները Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻրանի հավաքականի խաղացողները խաղից առաջ պարզել են զոհվածների և ավերված շինությունների նկարները Լիբանանում զnհերի թիվը գերազանցել է 1,268-ը․ զnհվածների թվում են 125 երեխա և 88 կին Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԵ՞րբ և ի՞նչ գույնով պետք է ներկել Զատիկի ձվերը. հոգևորականը մանրամասնում է Իրանի ԶՈՒ ԳՇ պետի խորհրդականն է սպանվել Չկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր Ավանեսյան«DONGFENG» բեռնատարից թիթեղները թափվել ու մասամբ փակել են Նոր Հաճն տանող ճանապարհըԻրանը կոչ Է արել Ադրբեջանին հստակ դիրքորոշում որդեգրել Կասպից ծովի ափամերձ շրջաններին հասցված հարվածների վերաբերյալ Թաթարստանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 աշխատակից է զոհվել․ տուժել է 58 մարդ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանն արդեն հատել է բազմաթիվ կարմիր գծեր Արգենտինայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 13-ամյա աշակերտ է մահացել, ևս ութ աշակերտ վիրավորվել է ԿԳՄՍ նախարարը զրուցել է իրանցի իր գործընկերոջ հետ․ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը «ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանՔրեական և համայնքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել Կարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըՆորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Պայթյուն գործարանում, առնվազն վիրավnրվել է 13 մարդ․ (տեսանյութ) Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը