Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկխոսության ու համերաշխության հարթակ. Թբիլիսիում բացվեց«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

  Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 5-ին Թբիլիսիում: Ամենայն հայոց բանաստեղծի վերջին բնակարանի օրհնության կարգը կատարվեց հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սամուել քահանա Թորոսյանի:

Վիրահայոց թեմը նպատակադրված է արդի պահանջներին համահունչ նոր շունչ տալ Թբիլիսիում Թումանյանի տանը, «Վերնատան» օրինակով այստեղ ծավալել գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ստեղծել ազգագրության ուսումնասիրության և զարգացման, հայ և վրաց արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, դարավոր հարուստ ավանդներ ունեցող վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան: Կենտրոնում կգործեն նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը և ՀՀ գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի անվան հյուրատունը: Ժամանակի ընթացքում «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը կդառնա Թբիլիսիի ազգային փոքրամասնությունների մշակութային երկխոսության ու համերաշխության հարթակ և կնպաստի վիրահայ համայնքային է՛լ ավելի աշխույժ գործունեությանը:  

Բացման արարողությունից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանն ընթերցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը, որում նշվում էր, որ Սուրբ Էջմիածինը գոհունակությամբ է տեղեկացել Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոնի բացման մասին: «Թումանյանի անունը նվիրական է մեր ժողովրդի համար: Նա իր կյանքի ողջ ընթացքն ապրեց հայության հոգսերով եւ ուրախություններով, և անմնացորդ կերպով պայքարեց հայ ժողովրդի ու հայրենիքի բարօրության համար: Հովհաննես Թումանյանի այս տունը հարգանքի տուրք է հայ հանճարի լուսավոր հիշատակին: Ուրախ ենք, որ մեր ժողովրդի զավակների ջանքերի շնորհիվ պատմական այս օրրանը փրկվեց օտարացումից եւ վերադարձվեց հայ ժողովրդին»,-ասված էր ուղերձում:

Շնորհավորական ուղերձ էր հղել նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը՝ խորին երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ներդրել այդ կարևոր գործի իրականացման համար:«Այստեղ նախ պետք է հիշատակել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լեւոն Անանյանին, ում նախաձեռնությամբ էլ սկիզբ դրվեց այս գործընթացին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ հայրենակցին՝ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանին, ով առաջինն արձագանքեց հիմնախնդրի կարգավորմանը»,- նշված էր դեսպանի ուղերձում:

Դեսպանի խոսքով՝ Հովհաննես Թումանյանի նկատմամբ հայ ժողովրդի սերն ու ակնածանքը երևում է նրան շնորհված Ամենայն հայոց բանաստեղծ պատկառելի տիտղոսով. «Թումանյանի հիշատակի հետ կապված անգամ չնչին մասնիկի պահպանումը կարևոր է, որպես հայեցի դաստիարակության հզոր գործոն: Ահա թե ինչու նրա տունը հայ համայնքին հանձնելը թանկագին ներդրում է հայապահպանության գործում: Մեր պետությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի մշակութային գործունեությանն առնչվող նյութական բարիքների պահպանությամբ, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում են նրանք գտնվում: Սակայն պետք է խոստովանել, որ մենք դեռ չենք հասել այն աստիճանի ֆինանսական հզորության, որ կարողանայինք իրականացնել մեր բոլոր հայրենանվեր բաղձանքները»:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձում նշվում էր, որ Թումանյանն իր գրական և հասարակական գործունեությամբ անմնացորդ ծառայել է իր ժողովրդին ու շարունակելու է ծառայել: «Թումանյանի օջախն իզուր չէ անվանվել շարունակական, հարատև տեսակցությունների վայր: Այս տունը կարելի է համարել ոչ միայն հայ-վրացական գրական կապերի, այլ երկու ժողովուրդների բարեկամության տուն»,- ասվում էր նախարարի ուղերձում:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն իր ելույթում պատահական չհամարեց նախաձեռնության իրականացողների շարքերում Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանի անունը: «Պատահական չէ այն փաստը, որ հենց Գրողների միությունից պետք է սկսվեր այս ողջ գործընթացը, քանի որ Թումանյանի առաջին, այսպես ասած, դատապաշտպանը հենց գրողները պիտի լինեն: Հովհաննես Թումանյանը հայոց ինքնության վրա ամենամեծ կնիքը կրած գրողն է: Վերնատունը հավաքական մեծ գործ էր կատարում բանահյուսության, ժամանակակից գրողների, մեր պատմության համար: Պատահական չէ, որ այստեղ Աղայանը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Շանթը, Սարյանը՝ ամբողջ հայի ոգին էին ցանկանում գումարել, և այդպես էլ եղավ»,-ասաց նա:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր ելույթում նշեց, որ 2012-ին շատ դժվար էր հավատալ, որ հինգ տարի հետո տեղի կունենա Թումանյանի այս «մեծ վերադարձը»: Նա շեշտեց, որ, ընդհանրապես, վերջին տարիները վիրահայոց համայնքի կյանքում փոփոխությունների ժամանակներ էին. դրա վկայությունն են թե «Թումանյանի տուն» կենտրոնի բացումը, թե Թբիլիսիի վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցին, և թե այն ակտիվությունը, որ կա վիրահայոց մեջ:

«2012 թվականին շատ քիչ էին մարդիկ, ովքեր պատրաստ էին այդ քայլ առաջն անել, որպեսզի սա դառնա իրականություն: Կարծես նախախնամությամբ, երբ մենք ձեռնամուխ եղանք «Արմենպրես»-ի լուսանկարների արխիվային հատվածի թվայնացմանը, հայտնաբերեցինք, որ Թումանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների բոլոր նեգատիվները պահպանվել են:  Կարծում եմ՝ Վերնատան մշակութային բացմանը մեր ցուցահանդեսը կբերենք այստեղ եւ կրկնօրինակը կթողենք «Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում»,- հավելեց Անանյանը:

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարաններից մեկում, Լադո Ասաթիանի փողոցի թիվ 44 տան վերնահարկում, ուր ավելի վերև «աստղալից երկինքն էր ու Աստված», 1899 թվականին հիմնվում է «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը: Խմբակի հիմնական անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը: Ակումբի հավաքների ժամանակ կազմակերպվում էին գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվում էին հայ և համաշխարհային գրականությունն ու բանահյուսությունը:  

1909 թվականին Թումանյանի ընտանիքը տեղափոխվում է Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան, որտեղ մինչև մահ ապրում է Մեծ Բանաստեղծը իր ընտանիքի հետ: Չնայած այս տանն այլևս չէր գործում «Վերնատունը», բայց մտավորականները շարունակում են համախմբվել Թումանյանի մոտ: «Ո՞վ չի եղել այս փոքրիկ սեղանի շուրջ՝ Աղայանն ու Կոմիտասը, Լեոն ու Շիրվանզադեն, Մառն ու Ջիվելեգովը, Շանթն ու Սիամանթոն, Իսահակյանն ու Փափազյանը, Հովհաննիսյանն ու Ծատուրյանը, Բրյուսովը, Գորոդեցկին, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին և շատ ու շատ ուրիշներ»,-գրում է Նվարդ Թումանյանն իր հուշերում:

Վրաստանի խորհրդայնացումից հետո Հովհաննես Թումանյանի ընտանիքը Վրաստանի Ռևկոմի կողմից մանդատ է ձեռք բերում առ այն, որ իրենց տունը ենթակա չէ բռնագրավման, և որևէ մեկի բնակեցումն այստեղ անթույլատրելի է: Բայց չնայած սրան, նախորդ դարի 30-ական թվականներից սկսած, բնակարանի բռնագրավման տագնապը շարունակում է մեծանալ: 1932 թվականին տան մի հատվածում նոր բնակիչներ են բնակեցվում: Ընտանիքի մտահոգված անդամները դիմում են Վրաստանի և Հայաստանի համապատասխան մարմիններին, և Ավետիք Իսահակյանի միջնորդությամբ հնարավոր է լինում պահպանել տունը: 1953 թվականին այստեղ բացվում է Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարանը:

Պատմական այս բնակարանի ճակատագրով մտահոգված էր համայն հայությունը: 2012 թվականին ՀԳՄ նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Գյումրիի քաղաքապետ (այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր) Վարդան Ղուկասյանի աջակցությամբ գնվում է Վրաստանի անկախացումից հետո վաճառված բնակարանի գրադարանային հատվածը և փոխանցվում է Վիրահայոց թեմին՝ առ ի գործածություն վիրահայ համայնքի:

2015 թվականին IDeA հիմնադրամի կողմից գնվում է նաև տան՝ ժառանգներին մնացած մասը և նախօրոք ձեռք բերված հատվածի հետ միասին, ամբողջական տեսքով նվիրաբերվում է Վիրահայոց թեմին՝ որպես սեփականություն:

Տան վերանորոգման և կահավորման աշխատանքներն իրականացվում են թեմի միջոցներով և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու IDeA հիմնադրամի աջակցությամբ:

Թումանյանի վերջին բնակարանի, այսօր արդեն՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի պատմության էջերը բացվել են Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Լևոն Անանյանի, Վարդան Ղուկասյանի, IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի ջանքերով: «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի բացմանը մեծապես նպաստել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը:  

 

2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանԿետոգենային դիետան կարող է բարակ աղիքի քաղցկեղ առաջացնել. ինչ են պարզել հետազոտողներըՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԱդրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել ՀայաստանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Այս սովորական սարքը կա գրեթե յուրաքանչյուր տանը, բայց շատերը չգիտեն, թե ինչ վտանգներ կարող է առաջացնել սխալ օգտագործման դեպքումԲրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»