Ստամբուլում վրացի բանտարկյալները զանգվածային հացադուլ են հայտարարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլի բանտում ազատազրկման մեջ գտնվող շուրջ 150 վրացի բանտարկյալներ զանգվածային հացադուլ են հայտարարել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Բանտարկյալների ընտանիքների անդամներն էլ իրենց հերթին Ստամբուլի բանտի ղեկավարությանը մեղադրում են բանտարկյալների նկատմամբ ցուցաբերած դաժան և վատ վերաբերմունքի համար:
Արդեն 4 օր տևող հացադուլի պատճառը բանտարկյալներին տրվող անորակ սնունդն ու բանտում աղոթքի համար նախատեսված անկյունի բացակայությունն է:
Բանտարկյալների ընտանիքները մեղադրում են նաև վրացական դիվանագիտական ծառայություններին խնդրի նկատմամբ անհետևողական լինելու համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



