Վրաստանի մոտ 150 քաղաքացիներ, որոնք պատիժ են կրում Ստամբուլի բանտում, հացադուլ են հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրրաստանի մոտ 150 քաղաքացիներ, որոնք պատիժ են կրում Ստամբուլի բանտում, հացադուլ են հայտարարել։ «Ռուստավի 2» հեռուստաալիքը հայտնում է, որ բանտարկյալների ազգականները տեղեկացրել են բանտարկյալների հետ դաժան վարվեցողության մասին ու Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին մեղադրել անգործության մեջ։ «Արդեն 4-րդ օրն է 150 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել։ Մենք պաշտոնապես դիմել ենք Վրաստանի դեսպանատուն, բայց ոչինչ չի ձեռնարկվել»,- հայտնել է բանտարկյալներից մեկի կինը՝ Իրմա Կինեյշվիլին։ Հարազատների խոսքով, ոչ ոք չի արձագանքել, որպեսզի ապահովի վրացի բանտարկյալների իրավունքները։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



