Չինաստանի հարավ-արեւելքում շոգի պատճառով խմելու ջրի խնդիր է առաջացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հարավ-արեւելքում վերջին շրջանում հաստատված սարսափելի շոգը հանգեցրել է Չունցին քաղաքում եւ հարակից 15 շրջաններում երաշտի: Օգոստոսի 5-ի դրությամբ 21 հազար մարդ խմելու ջրի խնդիր ունի, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Ջրհեղեղների եւ երաշտի դեմ պայքարի քաղաքային շտաբի հաղորդմամբ՝ տարերքի դեմ պայքարում 34 հազար մարդ եւ 153 մեքենա է ներգրավվել՝ բնակչությանը ջուր հասցնելու նպատակով:
Անցյալ ամսվա ընթացքում Չունցինում հիմնականում օդի ջերմաստիճանը +35 աստիճանից բարձր է եղել: Երաշտային եղանակը քաղաքում կարող է պահպանվել մինչեւ օգոստոսի կեսերը: Երբեմն օդի ջերմաստիճանը կարող է հասնել +38+40 աստիճանի:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



