Դանակով զինված տղամարդը փորձել է Էյֆելյան աշտարակ ներխուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի ոստիկանությունը ձերբակալել է դանակով զինված տղամարդուն, որը փորձել է Էյֆելյան աշտարակի վրա հայտնվել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով France Info ռադիոկայանը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, տեղի ժամանակով՝ 22։30-ին։
«Դանակով զինված տղամարդը փորձել է ճեղքել Էյֆելյան աշտարակի մերձակայքում ոստիկանական վերահսկողությունը։ Նրան անմիջապես չեզոքացրել են։ Տղամարդու գործողությունների պատճառները հայտնի չեն»,-ասվում է հաղորդագրությունում։
Միջադեպից հետո ոստիկանությունն ու սակրավորները ստուգել են աշտարակի բոլոր հարկերը․ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



