Երևան, 26.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


15 պատճառ տարբեր իրավիճակներից փախչելու համար

ԼԱՅՖ

Եթե հայտնվել եք նշված իրավիճակներից որեւէ մեկում, ուրեմն ուղղակի ճողոպրել է պետք այդտեղից։

Մարդիկ, որոնք ձեզ ցավ են պատճառում

-Բավակա՛ն է գուշակեք, թե ինչու են նրանք դա անում։ Ավելի լավ է, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք թույլ տալիս, որ դա տեղի ունենա։ Մի՛ լռեք, խոսե՛ք։ Պատասխա՛ն տվեք նրանց։ Երբեմն  մեր տառապանքի պատճառը անգամ բռնությունը չէ, այլ այն, որ դրան ի պատասխան մենք  լռում ենք եւ ոչինչ չենք ձեռնարկում։

Կեղծ սիրո վիճակ

-Եթե ձեր սիրելի անձնավորության սիրտը գողանում է ուրիշ մեկը, շնորհակալ եղեք ճակատագրին, որ դուք դա պարզել եք հիմա, այլ ոչ թե ավելի ուշ։ Ինչու՞։ Որովհետեւ այդ մարդը իրականում երբեք ձեզ չի սիրել. իսկական սերն այդքան էլ հեշտ չէ կործանել։  Մենք ստիպված ենք համակերպվել այն փաստի հետ, որ որոշ մարդիկ ավելի երկար են ապրում մեր սրտում, քան կյանքում։

Պրոկրաստինացիա (գործերը մշտապես վաղվան թողնելու հակում)

-Երբեմն մենք հարցեր ենք տալիս ոչ թե նոր բան իմանալու, այլ մեր իմացած պատասխանը հաստատելու համար՝ դրա հետ մեկտեղ թույլ հույս փայփայելով լսել, որ դա այդպես չէ։ Սակայն տարբեր մարդկանցից նույն պատասխանը լսելով՝ դուք միայն ձեզ եք վնասում։ Միակ պատասխանը, որն իրոք ձեզ պետք է, այն է, որ դուք պետք է ընդունեք ճշմարտությունը։ Դա ձեզ կօգնի վերջապես կողմնորոշվել կյանքի ուղին ընտրելու հարցում եւ շարունակել առաջ շարժվել։ Ձեր հոգուն շանս տվեք ապրել այն կյանքով, որը ձեզ համար կանխորոշված է եղել։ Բավական է անընդհատ տալ նույն հարցը. որոշու՛մ կայացրեք եւ սկսե՛ք գործել։

Անզսպություն

-Հավատալ ինչ-որ բանի, անգամ եթե դա ինքներդ դուք եք, նշանակում է կարողանալ սպասել։ Երբ մենք քայլում ենք հավատի ճանապարհով, լինում են պահեր, երբ ամեն ինչ շուրջը մահանում է, եւ մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել միայն  նրա համար, որպեսզի ամեն ինչ ավելի արագ տեղի ունենա։ Մենք շատ ենք ուզում մի կողմ թողնել մեր հավատը եւ համբերությունը եւ փորձել մեզ համար ինչ-որ նոր բան ստեղծել՝ ընդ որում մոռանալով շուրջբոլորը նայել։ Հավատալ նշանակում է կարողանալ համբերել եւ սպասել։ Թեպետ մեր կյանքում ամեն բան չէ, որ գալիս է այնքան արագ, որքան մենք ցանկանում ենք։ Որպես կանոն՝ ամեն բան կատարվում է այնքան արագ, որքան դա հնարավոր է։

Նախապաշարումներ եւ կարծրատիպեր

-Եթե դուք առաջին  հերթին դատում եք մյուսներին ըստ մաշկի գույնի եւ այլ արտաքին չափանիշների, ամենայն հավանականությամբ դուք այդպես էլ նրան չեք ճանաչի իրականում։

-Կարեւոր չէ, թե ձեզ կյանքը ուր կնետի՝ մեծ քաղաք, թե փոքրիկ ավան, դուք անպայման կհանդիպեք մարդկանց, որոնք իրենց կհամարեն բոլորից լավը, որոնք մտածում են, որ միայն ինչ-ինչ նյութական բարեկեցիկ պայմանների առկայությունն իրենց հարգարժան մարդ է դարձնում։ Բայց գործնականում այդ նյութական իրերն այդքան էլ շատ բան չեն  նշանակում։ Շատ ավելի կարեւոր են անհատականությունը, սեփական արժանապատվություն եւ կամքի ուժը։ Եթե ձեզ հաջողվել է դա ունենալ, ապա երբեք ոչ  մի բանի դիմաց մի՛ հրաժարվեք դրանից։ Մի՛ վաճառեք ձեր անհատականությունը։

Շտապողականությամբ ստեղծված անձնական հարաբերություններ

 – Մի կառչեք հարաբերություններից, ինչպես որ քաղցածն է կառչում հացի չորուկից: Աշխատեք ձեզ վրա:  Հասկացեք, թե որոնք են ձեր ուժեղ եւ թույլ կողմերը: Արեք դա, եւ վաղ թե ուշ կգրավեք իրոք հետաքրքիր մարդկանց ուշադրությունը, գուցեւ նրանց քաշեք ձեր կյանք:  

Չափից մեծ սպասելիքներ

 – Մարդկանց արհամարհանքով մի վերաբերվեք միայն նրա համար, որ նրանք կատարյալ չեն: Ավելի լավ է՝ հիացեք նրանցով, որ չեն փորձում կեղծ դիմակով հանդես գալ: Եվ վերջ տվեք ինքներդ ձեզ խաբելուն. Իրականում ձեզ պետք չեն կատարյալ ընկերներ, ծանոթներ, մտերիմներ: Ձեզ պետք են մարդիկ, որոնց կարող եք վստահել, լինել այնպիսին, ինչպիսին կաք, որոնց հաճելի է ձեր կողքին լինել, ինչպես եւ ձեզ՝ նրանց կողքին: 

Մարդիկ, որոնք ասում են միայն այն, ինչ ուզում եք լսել       

 – Այո, շատ հեշտ է հավատալ նրան, ով ձեզ միայն հաճելի բաներ է ասում, որոնք դուք կուզեիք լսել: Բայց ջանացեք ոչ միայն լսել այդ բառերը, այլեւ հետեւել նրանց պահվածքին: Արարքները խոսքերից ավելի խոսուն են եւ միշտ ճշմարտությունն են ասում:  

Նրանք, ովքեր ձեզ ուրիշներից պակաս արժանի են համարում

– Հիշեք, դուք պահեստային տարբերակ չեք:  Դուք անհամեմատ ավելիին եք ունակ, քան պահեստային օդանավակայան կամ տաք ժիլետ լինելը, որին հենված այնքան հաճելի է լաց լինելը: Այո, անհնար է ինքդ քեզ համոզել, որ դադարես սիրել ինչ-որ մեկին, բայց դուք կարող եք ինքներդ ձեզ համոզել, որ ավելիին եք արժանի:  Երբեք մի համաձայնեք երկրորդ տեղին: Ինչպե՞ս կարող եք ակնկալել, որ ինչ-որ մեկի համար կարող եք առաջին տեղում լինել, եթե ինքներդ ձեզ երկրորդ տեղում եք դնում:  

Իրավիճակներ, որոնք ձեզ ստիպում են այնպիսին ձեւանալ, ինչպիսին չեք իրականում..

– Այս խելագար աշխարհում, որը փորձում է ձեզ կաղապարի մեջ մտցնել եւ դնել շրջանակի մեջ  ամենադժվար մարտը՝ ինքը լինելու իրավունքի համար պայքարն է:  Եվ մինչեւ չպայքարեք, շատերը ձեզ չեն սիրի դրա պատճառով: Նրանք արհամարհանքով կվերաբերվեն ձեզ, գուցե նույնիսկ՝ ատելությամբ, որովհետեւ դուք իրենց նման չեք: Բայց դա նորմալ է: Այն, ինչ ձեզ «ոչ էնպիսին» է դարձնում, ձեր իսկական ես-ն է:

Երկարատեւ իրավիճակներ կամ վիճակներ, որոնք դուք ատում եք    

– Ավելի լավ է ՝անհաջողակ լինել սիրելի գործում, քան անել այն, ինչ տանել չեք կարողանում: Թույլ մի տվեք, որ իրենց երազանքից հրաժարվածները ձեզ էլ համոզեն նույնն անել:   Լավագույն բանը, որ կարող եք անել, սեփական ինտուիցիային հետեւելն է:  Ռիսկի դիմել: Չընտրել անվտանգ ու ձանձրալի տարբերակներ, որովհետեւ վախենում եք նրանից, ինչ կարող է պատահել: Հակառակ դեպքում ոչնչի չեք հասնի:  

Պասիվություն

 – Այս կյանքում թեկուզ մի քիչ արժեքավոր ամեն ինչի պետք է հասնել:  Հաջողության վերելակ չկա, դուք ստիպված կլինեք աստիճան առ աստիճան բարձրանալ դեպի դա:  Այնպես, որ, մոռացեք, թե դուք ձեզ ինչպես եք զգում եւ հիշեք, թե ինչի եք արժանի:   Եվ ամենալավ ժամանակը՝ դուրս գալու սեփական պատյանից եւ աշխարհին ցույց տալու, թե ինչի եք արժանի, հիմա է: Ռիսկի դիմելու, սխալներ թույլ տալու եւ նորը սովորելու ժամանակն է: Այո, սար բարձրանալը հեշտ չէ, բայց երբ հասնեք գագաթին, կհասկանաք, որ արժեր չարչարվել:  

Կասկածներ

 – Երբ դառնաք ձեր լավագույն ընկերը, ձեզ համար ապրելն ավելի հեշտ կլինի:  Հիշեք, միակ մարդը, ով ձեզ թույլ չի տալիս հասնել այն ամենին, ինչին դուք արժանի եք, դուք ինքներդ եք: Ձեզ միայն սեփական երեւակայությունն է սահմանափակում:  Եվ դուք պարտավոր չեք ձեզնից բացի, որեւէ մեկին որեւէ բան ապացուցել:

Բացասական մտքեր

 – Այո, երբեմն կյանքը աղբ է:  Երբեմն այնքան ծանր է դառնում, որ առավոտյան չեք ուզում նույնիսկ վեր կենալ անկողնուց: Այնքան ուժասպառ եք լինում, որ ուզում եք լաց լինել: Բայց երբեմն կյանքն ուղղակի սքանչելի է լինում: Այնքան սքանչելի, որ ուզում եք ձեր շուրջը բոլորին ժպտալ:  Այնպես որ,  եթե ձեր կյանքում սեւ շրջան է սկսվել, ջանացեք պահպանել դրական տրամադրվածությունը եւ որքան հնարավոր է արագ հաղթահարել այն: Ինչո՞ւ:  Որովհետեւ կյանքն արժե դրան: Ձեր երջանկությունն արժե դրան: Դուք դրան արժանի եք: 

 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը Իրանն է խնդրում գործարք կնքել, ոչ թե մենք․ Թրամփ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար․ Ուիթքոֆ Սպասվում են կարևոր հանդիպումներ․ Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա Ճապոնիայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին․ ՊՀԽ գլխավոր քարտուղար Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԼրագրողը հայտարարել է, որ Կիլիան Մբապեն ստել է՝ ասելով, թե իսպանական ակումբի բժիշկներն իր վնասվածքը բուժելիս սխալ թույլ չեն տվել Գորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻրանը միջնորդների միջոցով ուղարկել է ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերի պատասխանը Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում․ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք. կան ձերբակալվածներ. ոստիկանություն (տեսանյութ) Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է արգելել սպորտային և քաղաքական խաղադրույքները. Axios Ա Սերիա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Իսրայելը օկnւպացնում է Լիբանանը․ Էրդողան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ինՉեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Քաղաքապետարանն անդրադարձել է «Կանազ» մշակույթի տան հրդեհին Ադրբեջանցի է պայթել ականի վրա Ակնայում Դաժանաբար ծեծված փոքրիկին Դարակերտում հողին են հանձնել՝ առանց հոգեհանգստի և գեթ մեկ ծաղկիՆիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում. Էդուարդ Շարմազանով Հայտնի են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետներըՊակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպա է uպանվել Օլիմպիական սպորտը պետք է միավորի, ոչ թե վերածվի քաղաքական արշավների հարթակի Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ Պատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան4 ճաշատեսակ, որոնք պետք է արգելվեն երեխաներինԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՎթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին, բախվել են ՊՆ «Ուրալ» ու «Volkswagen», վիրավnրները հայր ու որդի են. ShamshyanԳրիչ պտտելը՝ ոչ միայն հոբբի, այլ նաև... մարզ. «Փաստ»Մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՐՏԻ). Ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը. «Փաստ»Ղարաբաղից տեղահանվածների աջակցությունը կփոխվի․ ի՞նչ է լինելու