Վենեսուելայի ռազմաբազայում «ահաբեկչություն» է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարձակում է տեղի ունեցել Վենեսուելայի ռազմաբազայի վրա, մի քանի մարդ ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով վենեսուելացի պաշտոնյային։
Իշխող Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Դիոսդադո Կաբելյոյի խոսքով՝ «ահաբեկչական» հարձակումը տեղի է ունեցել Պարամակայ ռազմաբազայում։ Կաբելյոն Twitter-ի իր էջում գրել է, որ զինծառայողները իրադրությունը վերահսկելու համար միջոցառումներ են ձեռնարկել։
Գործակալության տվյալներով՝ ավելի վաղ հրապարակված տեսագրությունում զինվորական համազգեստով մարդկանց փոքրիկ խումբը հայտարարել է երկրի հյուսիսային Կարաբոբո նահանգում ապստամբության մասին։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



