Լրատվամիջոցներն իմացել են սաուդյան գահաժառանգ արքայազնի դեմ մահափորձի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋեդայում մահափորձ է կատարվել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման աս-Սաուդի դեմ։ Այս մասին հաղորդում է FARS գործակալությունը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները։
Աղբյուրների տվյալներով՝ գահաժառանգի դեմ մահափորձը կազմակերպել է արքայազններից մեկը։ Մուհամեդ բեն Սալմանը չի տուժել, իսկ նրան սպանել մտադրված արքայազնն արդեն ձերբակալված է։
FARS-ը նշում է, որ Մուհամեդ բեն Սալմանի մի շարք որոշումներ, ինչպես նաեւ մրցակիցներին տապալելու նրա փորձերը սաուդյան մյուս արքայազնների զայրույթի ու անհանգստության պատճառ են դարձել։
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանն առաջիկա հինգ ամսում կարող է հրաժարվել գահից հօգուտ որդու, որին վերջերս է պաշտոնապես գահաժառանգ արքայազն հայտարարել։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



