Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բուհերը պետք է այնպես անեն, որ 1 տարվա անկման պատճառով չգնան անիմաստ կրճատումների և կորցնեն իրենց կադրային ներուժը. ՀԱՊՀ ռեկտոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի էլ դիմորդների պակաս չի զգում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Նրա խոսքով՝պետպատվերում որևէ թափուր տեղ չկա, ավելին՝ գտնում է, որ հայաստանյան բուհերից միջին ամենաանկորուստն իրենք են:

«Այս պահին մենք արդեն 851 հրամանագրված դիմորդ ունենք: Եթե համեմատեմ անցյալ տարվա հետ, ապա մոտավորապես 37-ով է պակաս: Կարծում եմ՝ այստեղ իր դերակատարումն է ունեցել նաև հաստատության վարկանիշը, թե ինչպիսի կազմակերպություններ են վերջին 2 տարվա ընթացքում մուտք գործել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»,- ասաց նա:

Ռեկտորը գիտի, որ եկող տարի դիմորդների քանակն ավելի քիչ է լինելու, և չեն բացառում նաև կադրային կրճատումները: Միաժամանակ, Մարուխյանը շեշտեց, որ 2019 թվականին խնդիրները կարգավորվելու են և պետք է ամեն ինչ անել, որ մեկ տարվա խնդիրների պատճառով բուհը որակյալ կադրեր չկորցնի:

«Կտրուկ անկումը համադրում եմ այն իրողության հետ, որը տեղի կունենա 2019 թվականին՝ շրջանավարտները կլինեն 35 հազար: Բուհերը պետք է այնպես պլանավորեն իրենց գործունեությունը, որ մեկ տարվա անկման հետևանքով չկորցնեն իրենց կադրային ներուժը,  չգնան, այսպես կոչված, անիմաստ կրճատումների»,- նշեց  ռեկտորը:

Մարուխյանը մատնացույց արեց, որ վերջին տարում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան մուտք են գործել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Շնայդեր էլեկտրիկ»-ը և «Տաշիր» խումբը. «Գործատուն եկել է մեր դուռը, գործատուն մեզանից մասնագետներ է պահանջում, բնականաբար, նաև պետք հոգա այդ կադրերի պատրաստումը: Ասեմ, որ որոշ ժամանակ առաջ մեզ է այցելել նաև Siemens-ի պատվիրակությունը, մեկ ամիս հետո մենք կբացենք նաև այս ընկերության կենտրոնը մեզ մոտ: Մենք սկսել են նաև անօդաչու սարքերի լաբորատորիայի շինարարությունը, 3-4 ամսվա ընթացքում շահագործման կհանձնենք: Պոլիտեխնիկում երկրի պաշտպանության համար ռեալ հնարավորություն է ստեղծվում»,- շարունակեց Մարուխյանը:

Հարցին՝ ունե՞նք ներուժ երկրի ներսում երկրի պաշտպանական համակարգի համար ինչ-որ բան ստեղծելու՝ նկատի ունենալով, որ մեր գիտնականներից ոմանք գտնում են, որ ՀՀ-ն չի կարող և «քոսոտ» երկիր է, ռեկտորը պատասխանեց. «Միանշանակ կարող եմ հայտարարել, որ ունենք: 6 ամիս ժամանակ է մեզ տրված այս գործն ավարտին հասցնելու համար, 6 ամսից կարող են այցելել լաբորատորիա և հասկանալ՝ ներուժ կա՞, թե՝ոչ»:



 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան