Երեխայի կոտրվածքներն ապաքինվելուց հետո դուրս կգրեն հիվանդանոցից․ 2-ամյա փոքրիկի վիճակը բավարար է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում հուլիսի 27-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա երեխան ապաքինվում է, նրա վիճակը բավարար է, նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից։ Երեխան այս պահին հիվանդասենյակում է, նա կոտրվածքներ ունի եւ դրանք ապաքինվելուց հետո երեխային դուրս կգրեն հիվանդանոցից։
Բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երեխան ունի գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ՝ ազդրի, ձախ ձեռքի դաստակի կոտրվածք:
Երեխան Երեւանի Ծարավ Աղբյուրի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանի պատշգամբից ընկել էր տատիկի գրկից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



