Դիլիջանում կատարված սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության ծառայության Դիլիջանի բաժնում օգոստոսի 5-ին հաղորդում էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Հայկ Գ.-ն, 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ն, 1966 թ. ծնված Արտակ Ե.-ն և 1990 թ. ծնված Արթուր Եգանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ստացած վնասվածքներից Արթուր Եգանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



