Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տասը իր, որոնք գտնելու դեպքում չի կարելի վերցնել

ԼԱՅՖ

Որպեսզի ձեր գտած առարկայի պատճառով հիվանդություն, անհաջողություններ կամ անախորժություններ չունենաք՝ հիշեք , թե որ իրերը ոչ մի դեպքում չի կարելի վերցնել: Ուրախությունը երկար չի լինի, իսկ ահա դրանց հետեւանքով ձեռք բերած խնդիրների լուծումը շատ երկար ժամանակ կպահանջի:

Անձնական գործածման առարկաները իրենց մեջ են ներծծում տիրոջ էներգետիկան: Հիվանդությունները, բացասական մտքերն ու խնդիրները, որոնք հետապնդել են նախկին տիրոջը, կանցնեն Ձեզ:

Առարկան կարող էին թողել փողոցում դիվահարությունից կամ չար աչքից ազատվելու նպատակով: Հաճախ մարդուն կախարդանքի միջոցով անախորժություն են պատճառում որեւէ առարկայի օգնությամբ ու դրա վատ ազդեցությունից ազատվելու նպատակով մարդը այդ առարկան հեռացնում է իր տանից ու «մոռանում» փողոցում: Դրա համար էլ գտնած առարկան ամենայն հավանականությամբ ներծծված կլինի մութ էներգետիկայով եւ բարձրացնելով այն՝ դուք ինքներդ ձեզ էներգետիկ հարված կհասցնեք՝ չար աչքը կանցնի ձեզ:

Որոշ առարկաներ թողնում են առանց վերահսկողության հենց այն նպատակով, որ ինչ- որ մեկն այն կբարձրացնի: Այս ձեւով մարդիկ փորձում են ազատվել անհաջողություններից կամ անախորժություններից՝ դրանք փոխանցելով մեկ ուրիշին: Բարձրացնելով նման առարկա՝ դուք ձեզ եք փոխանցում ուրիշի անախորժությունները:

Որոշ առարկաներ հաճախ են գործածվում ոչ բարի նպատակներով, հետեւաբար, դրանք գտնելուց հետո նոր տիրոջ կյանքում հաստատ խնդիրներ կառաջանան: Առողջությունը պահպանելու ու անհաջողություններ չգրավելու նպատակով պետք է անցնել նման իրերի կողքով՝ չդիպչելով դրանց:

1. Մետաղադրամ

Մետաղադրամը հեշտությամբ ներծծում է ցանկացած էներգետիկա, թե դրական, թե բացասական: Դրական էներգիան մետաղադրամը թալիսմանի է վերածում, բայց թալիսմանը դժվար թե փողոցում թողնեն: Շատ ավելի հավանական է, որ մետաղադրամի վրա են թոթափել ամբողջ նեգատիվը, իսկ հետո շպրտել այն, որպեսզի ազատվեն այդ կործանարար էներգիայից: Բացի դրանից, դեռ մեր նախնիներն էին նկատել, որ գտնված փողը երբեք ոչ մի լավ բան չի խոստանում՝ փոքր գումար գտնելուց հետո դուք կարող եք շատ ավելի մեծ գումար կորցնել:

2.Ոսկյա զարդեր

Թանկարժեք մետաղը հեշտությամբ է ենթարկվում մոգական ազդեցության, դրա համար էլ ոսկուց կամ արծաթից պատարստված զարդերը հաճախ են գործածում՝ կախարդանքի նպատակով: Մատանիները, հատկապես ամուսնականը, թողնում են փողոցում, որպեսզի հրաժեշտ տան անձնական կյանքի խնդիրներին: Գտնված մատանին մատին դնելը բացասական հետեւանքներ կունենա, նույնիսկ եթե նախկին տերը այն պատահաբար է կորցրել: Մետաղը փոխգործողության մեջ է մտնում տիրոջ էներգետիկ դաշտի հետ ու շատ բան գիտի նրա կյանքի մասին: Ուրիշի զարդը կրելը կփոխի ձեր սեփական կենսաբանական դաշտը,անհարմարություն կպատճառի ու կխաթարի ձեր ինքնությունը:

3. Ինքնաշեն իրեր՝ տիկնիկներ, արձանիկներ, փափուկ խաղալիքներ

Նման իրերը հաճախ են տանից դուրս բերում՝ անեծքից ազատվելու նպատակով: Բացասական էներգիայով ներծծված լինելու հավանականությունը հատկապես մեծ է, եթե դուք այն գտել եք խաչմերուկում կամ ոչ մարդաշատ վայրերում: Նման առարկան կարող է ձեր տուն բերել հիվանդություններ, նյութական խնդիրներ, գժտություններ:

4. Ասեղներ ու գնդասեղներ

Մետաղական սուր առարկաները հեշտությամբ են ներծծում բացասական էներգիան, դրա համար էլ հազվադեպ են պատահաբար հայտնվում փողոցում: Շատ հավանական է, որ ինչ -որ մեկը այդ ասեղը կամ գնդասեղը գործածել է որպես չար աչքից պաշտպանվելու միջոց, իսկ հետո կորցրել է այն: Նման առարկան հագեցած է բացասական էներգիայով, քանի որ պաշտպանելով իր տիրոջը՝ այն էներգետիկ հարվածներն իր վրա է վերցնում: Գտած ասեղին դիպչելով՝ դուք այդ ամբողջ նեգատիվը ձեզ վրա կվերցնեք:

5. Մարմնի վրա կրող խաչ

Փոքրիկ խաչը կապված է մարդու ճակատագրի հետ, այն հիշում է մարդու բոլոր արարքները՝ լավ, թե վատ: Փորձելով ուրիշի խաչը, մարդը միաժամանակ կրում է ուրիշի ճակատագիրը: Համարվում է, որ անգամ թեթեւ հպումը գտած փոքրիկ խաչին, հանգեցնում է ուրիշի մեղքերը վերցնելուն:

6. Բանալի

Ծիսակատարությունների ժամանակ բանալին օգտագործվում է դժբախտությունները «փակելու» համար, իսկ հետո դեն են նետում այն: Բանալի գտնող մարդն, ըստ էության, «բացում է» փակ դուռը եւ թույլ է տալիս, որ դժբախոտություններն իր կյանք ներխուժեն: Գտնված բանալին առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, եթե այն գտել եք ջրամբարում:

7. Ապարանջան եւ թել

Դրանք հաճախ օգտագործվում են որպես համայիլ եւ պաշտպանում տիրոջը՝ իրենց մեջ ներքաշելով բացասական էներգիան: Սովորաբար, նման ապարանջանները պատահականորեն չեն կորում, դրանք պոկվում եւ ընկնում են տիրոջ ձեռքից այն պահին, երբ իրենց մեջ նեգատիկը հասնում է պիկին եւ համայիլը չի կարող պաշտպանիչ իր գործառույթը կատարել: Դիպչելով նման իրի, դուք ձեզ շատ ուժեղ բացասական ազդեցության եք ենթարկում:

8. Հայելի

Հին ժամանակներից հայելին վտանգավոր իր է համարվել: Հայելու մակերեւույթը հիշողություն ունի, այն կլանում է այն մարդկանց էներգետիկան, որոնց արտացոլում է, եւ այն իրադարձությունները, որոնք ականատեսն է լինում: Այդ էներգետիկան հայելին տարածքում է բոլորի վրա, ով հետագայում կանգնում է իր դիմաց: Հետեւաբար բացասական լիցքերի սեփական կյանք մտնելը կանխելու համար հայելի գտնելու դեպքում՝ կողքով անցեք:

9. Սանր

Սանրն անընդհատ փոխգործակցում է տիրոջ էներգետիկայի հետ, ինչը մեծապես կախված է նրա մտքերից, կենսակերպից ու արարքներից: Դրա համար էլ, բարձրացնելով սանրը, դուք կարող են բացասական էներգիայով լցվել, քանի որ անհայտ է՝ ինչ մարդ է եղել դրա նախկին տերը: Բացի այդ, սանրը հաճախ են օգտագործում կախարդանքների համար:

10. Ժամացույց

Հայտնի է, որ երբ մարդը հեռանում է այս աշխարհից, այդ պահին կանգ է առնում նրա ձեռքի ժամացույցը: Այդ իրը շատ սերտ կապ ունի մարդու բիոդաշտի հետ, հետեւաբար բարձրացնելով նման իրը, դուք խախտում եք ձեր էներգետիկ դաշտի ամբողջականությունը եւ, հնարավոր է, վերցնեք ժամացույցի նախկին տիրոջ հիվանդություններն ու խնդիրները:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը