Չինաստանում երեք դպրոցականներ դաժանորեն սպանել են ուսուցչուհուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Հունան գավառում 11-13 տարեկան երեք դպրոցականներ դաժանորեն սպանել են ուսուցչուհուն, հետո գողացել նրա բջջային հեռախոսն ու փողերը: Այս մասին գրում է տեղական «Սինցզին բաո» պարբերականը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, աշակերտները զբոսնելիս են եղել դպրոցի մոտակայքում, երբ որոշել են թալանել պահպանության աշխատակցի փոխարեն հերթապահող ուսուցչուհուն: Աշակերտները մտել են դպրոց, հարձակվել 52-ամյա ուսուցչուհու վրա եւ փայտե մահակով ծեծի ենթարկել նրան, այնուհետեւ փակել բերանն ու թողել զուգարանում, որտեղ կինը ստացած վնասվածքներից մահացել է:
Ոստիկանությունը մարդասպաններին ձերբակալել է երկուշաբթի: Պարզվել է, որ նրանք նույն դպրոցի աշակերտներ են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



