Դատապարտյալը հիվանդանոցից վերադարձել է ծխախոտի տուփի մեջ թաքցրած անհայտ պարունակությամբ փաթեթներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Վաղարշապատ» ԲԿ-ից դատապարտյալ Մ. Կ.-ի վերադառնալուց հետո վերջինիս ենթարկել են անձնական խուզարկության:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նրա մոտից հայտնաբերված ծխախոտի տուփից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի, 7,5 գրամ քաշով և 8,3 գրամ քաշով պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված երկու փաթեթ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



