ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան տարածքում գյուրզա տեսակի օձի կաշի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ-ում Բելառուսի դեսպանատան տարածքում օգոստոսի 7-ին օձի կաշի է հայտնաբերվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեսպանատան խնդրանքով տարածքի զննում իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձի կաշի: Տեղազննման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



