Վարդահովիտ գյուղում գայլերը ոչխարներ եւ այծեր են հոշոտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի «Սողանլու» հանդամասում գայլերը հոշոտել են ոչխարներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի սահմաններում գայլերը հոշոտել են 5 ոչխար և 20 այծ, իսկ 45 մանր եղջերավոր կորել են։
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



