Նիգերիայի հարավում անհայտ անձիք առեւանգել են 16 ուղեւորներով ավտոբուս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի խումբ զինված մարդիկ 16 ուղեւորներով ավտոբուս են առեւանգել Նիգերիայի հարավում, Փորթ Հարկորթ քաղաքի մոտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք փակել են ճանապարհը, կրակ են բացել ավտոբուսի վրա, երբ այն մոտենում էր Էմոհուա շրջանին, ու այսպիսով ստիպել են վարորդին կանգնեցնել ավտոբուսը»,- պատմել է ականատես Թամունո Ջորջը։ Նրա խոսքով, ավտոբուսում միջադեպի ժամանակ 16 մարդ կար, այդ թվում վարորդը;
Ռիվերս նահանգի ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը։ Իրավապահ մարմինները սկսել են որոնել չարագործին։ Հանցագործի դրդապատճառները հայտնի չեն, ոչ մի պահանջ առեւանգողները դեռ չեն ներկայացրել։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



