Հրդեհ Լորուտ գյուղում. այրվել է 150 հակ և 1.5 տոննա կուտակած անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում այսօր՝ օգոստոսի 7-ին, անասնագոմում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 150 հակ և 1.5 տոննա կուտակած անասնակեր:
Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության, ահազանգը մարզի Լորուտ գյուղից ստացվել է ժամը 12:00-ի սահմաններում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել`.16:58-ին:
Ամբողջությամբ այրվել է անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերը մոտ 50ք.մ, Ռ. Ս.-ին պատկանող 150 հակ և 1.5 տոննա կուտակած անասնակեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



