Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանն այլընտրանք չուներ, քան ԵԱՏՄ-ն. եթե լիներ այլ տեղում, կունենար ավելի լուրջ խնդիրներ. Վահրամ Բաղդասարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը չուներ այլընտրանք Եվրասիական տնտեսական միությանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ հնչեցված առաջարկի մասին:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ իշխանությունները հասկանում են, բայց վախենում են դուրս գալ այդ համակարգից, «նրանց միջի բավական խելոք մարդիկ հասկանում են, որ այսպես շարունակել չի լինի, որ դրա փլուզումից հետո նզովք է լինելու, բայց փոփոխությունից վախենում են, որովհետև հանրային ընկալման մեջ տեսակետ է ձևավորվել, որ մեղավորը նաև իրենք են, այդ ՀՀԿ-ականներն են, որովհետև գովաբանել են ԵԱՏՄ-ն, վախենում են, որ Լինչի դատաստանի, անեծքների, սպանության կոչերի վերածվի: Շատ բնական է, որ վախենում են»: 

Այս առնչությամբ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նման եզրահանգումները համարում է անհիմն: «Դրանք մտացածին ենթադրություններ են»,- հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Բաղդասարյանի խոսքով՝ իշխանությունների որոշումը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, շատ ճիշտ է եղել: «Մեր գործընկերությունը ԵԱՏՄ հետ շարունակական է, միաժամանակ շարունակվելու է նաև մեր համագործակցությունը ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ: Մեր վարած քաղաքականությունը բավական տրամաբանական է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ԵԱՏՄ ձախողում չի կարող լինել, նման խնդիր չկա: «Կան սահմանված տնտեսական սանկցիաներ, որոնք վնաս են բերում ՌԴ-ին, բայց ավելի շատ վնասում են ԵՄ-ին, ԱՄՆ-ին: Դրանք ժամանակի ընթացքում կարգավորվող խնդիրներ են: ԵԱՏՄ անդամակցության ընթացքում նայեք մեր արտահանման տեմպերը, որոնք ավելացել են, կտեսնեք, որ մեր տնտեսության մեջ բավական մեծ դինամիկա կա միության հետ համագործակցության ժամանակաշրջանում»,- ընդգծեց իշխող մեծամասնության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանն այլընտրանք չուներ, քան ԵԱՏՄ-ն և եթե լիներ «այլ տեղում, ապա կունենար ավելի լուրջ խնդիրներ», ուստի, նրա համոզմամբ, «մենք ճիշտ տեղում ենք, ճիշտ ժամանակին»:

 

Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների