ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 5 բողոքի ընթացք է տրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 1-4-ը ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1705 դիմում և գրություն, իսկ «Թեժ գիծ» ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 397 հեռախոսազանգի:
Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 5 բողոքի:
2017 թվականի օգոստոսի 1-4-ը ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ են այցելել և սպասարկվել 1295 քաղաքացի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



