Դանիայում բեռնամբարձիչը վերածել են հյուրանոցի՝ սպա-գոտիով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոպենհագենում բեռնամբարձիչը վերասարքավորել են փոքր հյուրանոցի: The Krane անվամբ օբյեկտի վրա ուշադրություն են դարձրել New York Post-ը եւ Mirror-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աշտարակավոր ամբարձիչի խցիկում, որը տեղական նավահանգստում գտնվում Է 15 մետր բարձրության վրա, կարող Է տեղավորվել երկու մարդ: Բացի ննջարանից, այնտեղ կա սպա-գոտի՝ ջակուզիով: Կեցության արժեքը կազմում Է օրական 2,9 հազար դոլար:
Բացի դրանից, փոքրիկ հյուրանոցը հանդերձված Է ապակե պատով եւ պատշգամբով, որտեղից հյուրերը կարող են հիանալ քաղաքի տեսարաններով: Կենվորներին նաեւ տրամադրում են դռնապանի ծառայություններ եւ տրանսֆեր օդանավակայանից: Նաեւ կառուցվածքի ներսում ստեղծվել Է բանակցությունների սրահ՝ ապակե պատերով: Հաստատության բացումը նախատեսված Է ընթացիկ տարում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



