Նյու Յորքում Թրամփի հյուրանոցի ճակատին Պուտինի դիմանկարն են տեղադրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄանհեթենի Trump SoHo հյուրանոցի ճակատին օգոստոսի 7-ին հայտնվել Է ռուսական եռագույնի ֆոնին ժպտացող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերի պրոյեկցիան: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել Է Business Insider լրատվական պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՌԴ-ի նախագահը պատկերված Է ի նշան հավանության վեր բարձրացրած մեծ մատով: Դրոշի վերեւում անգլերեն գրված Է «Ուրախ եմ օգնել, եղբայր»:
Պորտալը տեղեկատվություն չի հայտնում այն մասին, թե ով Է ակցիայի կազմակերպիչը: Business Insider-ը նշում Է, որ դրա անցկացման ժամանակ 46-հարկանի երկնաքերի առջեւ կանգնած Էին զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ: Նրանց գլխներին եղել են կարմիր բեյսբոլկաներ: Նրանցից մեկը ձեռքին ռուսական դրոշ Էր բռնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



