Հաղարծինի ճանապարհին հայտնաբերված տղամարդու պարանոցին կպչուն ժապավեն է եղել. նա որպես անհետ կորած է որոնվել. ՔԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀաղարծին վանական համալիր տանող ճանապարհին օգոստոսի 7-ին մահացած հայտնաբերված տղամարդը հուլիսի 31-ից որպես անհետ կորած է որոնվել: NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մահացած հայտնաբերված տղամարդը 32 տարեկան է, Երեւանի բնակիչ: Նրա պարանոցին փաթաթված է եղել կպչուն ժապավեն։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ավելի վաղ ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին օգոստոսի 7-ին հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



