Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային միջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն առգրավել են թուրքական բանկերից մեկում առկա իր դրամական միջոցները, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ հղում անելով Նշանյանի ֆեյսբուքյան էջին:
«Սև օրվա համար բանկում 12 000 լիրա գումար ունեի թողած, պետությունն առգրավել է այն, քանի որ այլ ելք չգտան իմ դեմ», - գրելէ Նշանյանը:
Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով:
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ 3.5 տարի բանտում գտնվող Սևան Նշանյանը փախուստի է դիմել:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Նշանյանը Հունաստանում է և տեղի իշխանություններից ժամանակավոր կացության իրավունք է ստացել:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



