Արարատում տղամարդը պարտքը չվերադարձնելու համար ծեծել է նախկին ընկերուհուն. գործը դատարանում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզում տղամարդը հայտնվել է դատարանում՝ նախկին ընկերուհուն ծեծելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Համլետը մայիսի 10-ին առավոտյան պարտք եղած գումարը չվերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին ընկերուհու հետ: Վիճաբանության ընթացքում Համլետը մի քանի անգամ հարվածել է նրան: Բացի դրանից, տղամարդը կոտրել է նախկին ընկերուհու բջջային հեռախոսը՝ պատճառելով 35 հազար դրամի վնաս:
Համլետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գործը կքննվի Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



