Հզոր պայթյուն Է որոտացել Չեռնոգորիայի մայրաքաղաքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀզոր պայթուցիկ սարք Է գործել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ Քրիստոսի հարության տաճարի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին հայտնել Է երկրի RTCG պետական հեռուստատեսությունը:
Նշվում Է, որ պայթյունը տեղի Է ունեցել գիշերվա ժամը մոտ 3-ին երկրի գլխավոր ուղղափառ տաճարի մերձակա գրասենյակում: Զոհեր չկան, սակայն վնաս Է պատճառվել հարեւան շենքերին, վնասվել Է մի քանի ավտոմեքենա: Պայթյունը լսվել Է քաղաքի բոլոր մասերում եւ խիստ վախեցրել շրջակա թաղամասերի բնակիչներին: Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Կատարվում Է միջադեպի հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



