Արգելում տղամարդը ցանկացել է սարքել փողոցի լույսերը, բայց հոսանքահարվել է. հարեւանները նրան մահացած են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Արգել գյուղում օգստոսի 8-ին հայտնաբերվել է նույն գյուղի բնակչի դին: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մաթեւոս Ավագյանը տեղեկացրեց, որ մահացածը գյուղի բնակիչներից Ռուդիկ Վասիլյանն է: Նա «Արգել ՀԷԿ» հիդրոէլեկտրակայանում աշխատելիս է եղել որպես էլեկտրիկ: Նա հոսանքահարվել է, երբ բարձրացել է իրենց փողոցի լույսերը սարքելու:
«Փողոցի լույսերը փչացած են եղել, ասել է հարեւաններին, որ կսարքի: Բայց, երբ ինքը բարձրացել է, որ սարքի, այդ ժամանակ լարում չի եղել, թե ոնց ա դեպքը տեղի ունեցել, ոնց ա հոսանքահարվել՝ փորձաքննությամբ կպարզվի»,-ասաց համայքնի ղեկավարը՝ նշելով, որ 47-ամյա տղամարդուն մահացած վիճակում հարեւաններն են հայտնաբերել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



