Հետախուզվում էր սպանության փորձի եւ ապօրինի զենքի մեղադրանքներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 12.05-ին, Երեւանի Աճեմյան փողոցի տներից մեկի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մանուկ Ս.-ին։
Նա մայիսի 4-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-104 հոդ. (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235 հոդ. (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Մանուկ Ս.-ն նյութերի հետ միասին ներկայացվել է Նոր Նորքի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



